ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Քուրդ-արաբական ջոկատները Ռաքքայի հյուսիսում ճեղքել են ահաբեկիչների պաշտպանությունը

Քուրդ-արաբական ջոկատները Ռաքքայի հյուսիսում ճեղքել են ահաբեկիչների պաշտպանությունը
10.06.2017 | 02:25

«Դեմոկրատական Սիրիայի ուժեր» զինված կոալիցիայի կազմավորումները Ռաքքա քաղաքի (Դամասկոսից հեռու է 520 կիլոմետր) հյուսիսում գրավել են նախկին բանակային զորանոցները, որոնք ծառայում էին որպես ահաբեկիչների պաշտպանական բնագիծ, հայտնում է Firat-ը:

Նրա տվյալներով՝ քուրդ-արաբական ջոկատները, որոնք մտնում են ԴՍՈՒ-ի մեջ, հինգ օր շարունակ ռազմաճակատի այդ տեղամասում կատաղի մարտեր էին մղում «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ելուզակների դեմ:Նրանց հաջողվել է ճեղքել հակառակորդի պաշտպանությունը և ռազմավարական հենակետ գրավել դեպի քաղաքի կենտրոն շարժվելու համար: Ահաբեկիչներից ազատվել է նաև շաքարի ֆաբրիկայի շենքը:

Դիտվել է՝ 1691

Մեկնաբանություններ